Քիչ առաջ ավարտվեց Ամերիկյան կինոակադեմիայի հերթական՝ 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը Լոս Անջելեսում:
Հանդիսությունը վարում էր հայտնի դերասանուհի Հելեն Դեջեներսը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված 9 կինոնկարներից «Օսկար»-ի արժանացավ «12 տարվա ստրկություն» ֆիլմը, պրոդյուսեր՝ Բրեդ Փիթ:
Հեղինակավոր մրցանակի ամենամեծ հավակնորդներից «Ձգողականություն» («Գրավիտացիա») ֆիլմը «Օսկար»-ի արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակագրում․ մրցանակը ստացավ ֆիլմի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը:
«Լավագույն սցենար» անվանակարգում «Օսկար»-ի արժանացավ Սփայք Ջոնսը՝ «Նրա» ֆիլմի սցենարի համար:
Հանրահայտ դերասանուհի Քեյթ Բլանշեթը «Օսկար»-ի արժանացավ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Հասմիկ» («Ժասմին») ֆիլմում գլխավոր դերակատարման համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար»-ի արժանացավ Մեթյու ՄըքՔոնահին՝ «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար:
Գայանե Դանիելյան