Մատչելիության հղումներ

Փաշինյանը կույրաղիքի վիրահատության է ենթարկվել


Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
Երեկ երեկոյան Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է կույրաղիքի անհետաձգելի վիրահատության։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ասաց, որ այս պահին պատգամավորի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար։

Թե երբ է Փաշինյանը դուրս գրվելու հիվանդանոցից՝ դեռ հայտնի չէ։

Ինչ վերաբերում է վաղը կայանալիք ակցիային Փաշինյանի մասնակցությանը՝ նրա կինը ասաց, որ նման հարցերի իրավասու չէ պատասխանել։


Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG