ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան հերթական գրառումները Խոջալուի և Սումգայիթի մասին են:
Թերևս առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, անդրադառնալով Խոջալուի դեպքերին և ադրբեջանական քարոզչությանը, նախօրեին գրել է.- «Խոջալուի ողբերգության օրը մենք պետք է հիշենք, որ բռնությունը պատասխան չէ։ Կողմերը պետք է աշխատեն խաղաղ կարգավորման համար»։
Ամերիկացի դիվանագետը նաև անդրադարձել է Սումգայիթի դեպքերին՝ գրելով. - «Մենք նաև հիշում ենք Սումգայիթը։ Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է խրախուսեն «մարդիկ՝ մարդկանց» ծրագրերը՝ վստահություն և հանդուրժողականություն ձևավորելու համար»։
Ուորլիքին պատասխանել է Հայաստանի արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը.- «Դեսպան Ուորլիք, Սումգայիթի և Խոջալուի բնակիչների սպանությունների հեղինակները նույն մարդիկ են, և նրանք դեռ ազատության մեջ են Բաքվում»,- «Թվիթեր»-ում գրել է նա։
Թվիթերյան իր գրառումներից մեկն էլ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն է նվիրել Խոջալուի դեպքերին: 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը չճանաչած երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը գրել է.- «Խոջալուն միշտ կմնա մեր սրտերում ոչ թե չարություն սերմանելու, այլ նրա համար, որ դասեր քաղենք և թույլ չտանք նման ողբերգության կրկնություն»։
Դավութօղլուի այս գրառմանը հաջորդել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունը: Նախօրեին Թուրքիայում Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառման ժամանակ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, թե «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի ադրբեջանական տարածքները» և հավելել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար Թուրքիան պատրաստ է անել իրենից կախվածը:
Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում հայազգի խաղաղ բնակչության նկատմամբ ոճրագործությունների իրականացրած Ադրբեջանի ղեկավարությունը, սակայն, նախընտրում է արդարություն պահանջել Խոջալու ենթավերնագրի տակ՝ փորձելով աշխարհին ապացուցել մի փաստ, որն ի սկզբանե բազմիցս հերքվել է այդ երկրի նախկին իշխանությունների շուրթերից. 22 տարի առաջ Ադրբեջանը ղեկավարող Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում պատմել է , որ 1992 թվականի փետրվարի 26-ին, երբ զանգահարել է Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանին, իր խոսքերով, տեղեկանալու բազմաթիվ ադրբեջանցի զոհերի մասին, վերջինս պատասխանել է.- «Ի՞նչ եք խոսում, բնակիչներին միջանցք էր տրամադրվել և մինչև Խոջալուի գրավումը նրանք լքել են բնակավայրը։ Նրանց մի մասն էլ Ստեփանակերտում է, մենք նրանց կերակրում ենք, չնայած որ մենք ինքներս ուտելիքի կարիք ունենք»։
Ադրբեջանի նախկին ղեկավարը մեկ անգամ չի հայտարարել, որ Խոջալուի դեպքերը իր երկրի ընդդիմությունը կազմակերպել է իրեն վարկաբեկելու և պաշտոնանկ անելու համար։ Եվ պատահական չէ, որ Այազ Մութալիբովը իր վերջին հարցազրույցներից մեկում՝ Haqqin.az կայքի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները կարող էին խուսափել Խոջալուի դեպքերից:
Խոջալուի ռազմական գործողությունների հրամանատար Վիտալի Բալասանյանն ասում է.- «Մենք պարտավոր էինք ազատագրել այդ տարածքը, այսինքն ոչ թե տարածքը ազատագրել ժողովրդից, այլ մենք պետք է այդ կրակակետերը լռեցնեինք»։
«Նույն Խոջալուի դեմքը ներկայացնում է մի մարդ, ով անցել է այդ հումանիտար ճանապարհով, ում հետ եղել են արտասահմանյան լրագրողներ, վերջերս էլ չեխ լրագրող Դանա Մազալովան ապացուցեց, որ իր ընկերուհին է նրանցից մեկը եղել։ Եվ Էլման Մամեդովն է անցել այդ ճանապարհով ու ինքը չի ասում դա։ Եթե մեզ վրա բարդում են, որ 613 զոհ է եղել, ապա ուզում եմ իմանալ՝ այսօր Ադրբեջանի Հանրապետությունում կա՞ն Խոջալուի նախկին բնակիչներ։ Եթե այո, ապա ինչպե՞ս են հայտնվել Ադրբեջանում»,- հարցնում է Բալասանյանը և պատասխանում.- «Հումանիտար ճանապարհով, մեծամասնությանը ես անձամբ տվել եմ Ադրբեջանի իշխանություններին»։
Հավելենք, որ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ևս անդրադարձել է Խոջալուի դեպքերին՝ նամակով դիմելով տարբեր երկրների խորհրդարանական գործընկերներին։ Նա կոչ է արել «չտրվել ադրբեջանական պրոպագանդայի պարզունակ հնարքներին»։
«Պաշտոնական Բաքուն միջազգային բոլոր հարթակներում զբաղված է միայն պատմական փաստերի խեղաթյուրմամբ ու հակահայկական հիստերիայի հրահրմամբ` նպատակ ունենալով սեփական մեղքը բարդել ղարաբաղյան կողմի վրա»,- իր նամակում գրել է Զաքարյանը՝ հիշեցնելով Մութալիբովի վերը նշված հարցազրույցը և իր արտասահմանցի գործընկերներին կոչ անելով ծանոթանալ դրան, ինչպես նաև առկա բազմաթիվ այլ փաստավավերագրական նյութերին, ժամանակին այդ սարսափելի իրադարձություններին ականատես եղած լրագրողների ու հետազոտողների վկայություններին։