Մատչելիության հղումներ

Ամերիկացի հրահանգիչները դասընթաց են անցկացնում հայ սերժանտների համար


Հայկական բանակի զինծառայողները Երևանում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Հայկական բանակի զինծառայողները Երևանում զորահանդեսի ժամանակ, արխիվ
Փետրվարի 24-ից Հայաստանի պաշտպանության նախարարության ենթասպաների դպրոցում մեկնարկել է ամերիկյան հրահանգիչների կողմից ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրով անցկացվող մեկշաբաթյա խտացված դասընթացը:

Դասընթացն անցկացվում է Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային սերժանտների հերթական հոսքի պատրաստության քառամսյա ծրագրի շրջանակներում, և նախատեսվում է հետագայում ևս նմանատիպ դասընթացների ընդգրկումը նշված ծրագրում:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշված դասընթացը ամերիկյան սերժանտների պատրաստության ծրագրի մաս է կազմում, և դրա շրջանակներում Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային սերժանտները պատրաստվում են որպես կրտսեր հրամանատարներ և ձեռք են բերում առաջնորդի հմտություններ` ծանոթանալով ԱՄՆ-ի սերժանտների ֆիզիկական պատրաստության, տեղանքում կողմնորոշման, փոքր ստորաբաժանումներով մարտավարության, մարտական հրամանների կազմման հիմունքներին և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG