Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցական խոսքով է հանդես եկել Գրիգոր Գուրզադյանի մահվան առիթով


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ցավակցական խոսքով է հանդես եկել հայ անվանի գիտնական-աստղագետ, գեղանկարիչ, բազմաթիվ գրական ստեղծագործությունների հեղինակ Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ:

«Կյանքից հեռացավ մեր ժամանակների մեծագույն հայերից մեկը։ Գիտնական, ում թողած մեծ ժառանգությունը հայ գիտական մտքի զարգացման գործում ահռելի է, և դեռ երկար ժամանակ ուսումնասիրության, վերլուծության և արժևորման մեծ ճանապարհ է հարթելու բազմաթիվ գիտնականների և ուսումնասիրողների համար», - ասել է, մասնավորապես, վարչապետը:

«Բազմակողմանի օժտված մեծ հայի թողած գրական, գեղարվեստական ժառանգությունն իր արժանի տեղն է գրավում մեր մշակույթում և մտագործունեության նոր հորիզոններ բացում նոր սերունդների համար։ Գրիգոր Գուրզադյանն ավելին է, քան մեծ գիտնական, նա հայ մարդու, մտավորականի օրինակելի կերպար է, ում տեսակի կարիքը մեր ազգը, հասարակությունը մշտապես զգալու է», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, շեշտել է Տիգրան Սարգսյանը՝ ցավակցություն հայտնելով գիտնականի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, աշակերտներին, նրա տաղանդի երկրպագուներին։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային աստղագիտական միության անդամ Գրիգոր Գուրզադյանը մահացել է շաբաթ օրը՝ կյանքի 92-րդ տարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG