Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի հետ


Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին երեկ ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինը:

Հանդիպմանը, որին ներկա էր նաև աշխատանքային այցով Սուրբ Աթոռում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի, ինչպես նաև Հռոմի կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում սիրիական ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակի, քրրիստոնյաների լայնածավալ արտագաղթի, Մերձավոր Արևելքում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հետ կապված խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG