Մատչելիության հղումներ

Մերկելն առաջարկել է եվրոպական հաղորդակցության առանձին ցանց ստեղծել


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է ստեղծել առանձին եվրոպական հաղորդակցության ցանց, որը նպատակ ունի բարձր մակարդակով պաշտպանել օգտատերերի անձնական տվյալները:

Նախագիծը կունենա այնպիսի համակարգ, որը կշրջանցի ԱՄՆ-ի համակարգչային ցանցերը:

Կանցլերը մտադրություն է հայտնել հարցը քննարկել նաև հարցը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայտնած տեղեկությունների համաձայն Վաշինգթոնը գաղտնալսել է անձամբ Անգելա Մերկելի հեռախոսազրույցները: Ըստ Սնոուդենի, ԱՄՆ-ը մշտական վերահսկողություն է իրականացնում նաև եվրոպական այլ առաջնորդների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG