Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմի մասնակից ևս մեկ ադրբեջանցի է ինքնահրկիզվել


Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի մասնակից ևս մեկ հաշմանդամ է ինքնահրկիզվել։

Ըստ APA լրատվական գործակալության, հաշմանդամը իրեն այրել է Սումգայիթի գործադիր իշխանության շենքի մոտ՝ նախապես վրան բենզին լցնելով։

Մալիք Մեջիդովը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում:

Հիշեցնենք՝ անցած տարվա դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում Ղարաբաղյան պատերազմի մեկ այլ մասնակից նույնպես ինքնահրկիզվել էր և օրեր անց մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG