Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում երեկ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, նախարարի և գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի Զինված ուժերի ծավալման, խմբավորումների ստեղծման, մարտական գործողությունների վարման, նոր սպառազինության ու տեխնիկայի բաշխման հարցերը, ինչպես նաև հեռահար միջոցների կիրառման խնդիրները:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկումների մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել ինչպես պաշտպանական, այնպես էլ հակահարձակողական գործողությունների ընթացքում զորքերի կիրառման ձևերին և եղանակներին: