Մատչելիության հղումներ

Ճապոնիայում ձնաբուքը խլել է 7 մարդու կյանք


Ճապոնիայում աննախադեպ ձնաբքի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել: Տուժածների թիվն անցնում է հազարից:

Ճապոնական NHK հեռուսատաալիքը նշում է, որ տվյալները նախնական են: Ըստ երկրի օդերևութաբանական գործակալության, Տոկիոյում ձյան ծածկույթը հասել է 27 սմ-ի. վերջին անգամ այդպիսի ծածկույթ դիտվել է 45 տարի առաջ:

Եղանակը կարող է անդրադառնալ մայրաքաղաքի նահանգապետի` այսօր ընթացող ընտրությունների վրա: Կոմունալ ծառայությունների ուշադրության կենտրոնում Տոկիոյի այն հատվածներն են, որտեղ գտնվում են ընտրական տեղամասերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG