Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում նշվում է «բիթլոմանիայի» 50-ամյակը


Միացյալ Նահանգներում այս շաբաթավերջին լայնորեն նշվում է «բիթլոմանիայի» 50-ամյակը:

1964 թվականի փետրվարի 7-ին լիվերպուլյան «Բիթլզ» քառյակը (Ջոն Լեննոնը, Փոլ ՄըքՔարթնին, Ջորջ Հարրիսոնը և Ռինգո Սթարը) առաջին անգամ հյուրախաղերի ժամանեցին Միացյալ Նահանգներ: Նյու Յորքի JFK օդանավակայանում նրանց դիմավորեցին մոլեգին երկրպագուների հոծ խմբերը:

Կիրակի օրը` փետրվարի 9-ին լրանում է Միացյալ Նահանգներում «Բիթլզի» առաջին հեռուստատեսային ելույթի հիսուն տարին, որը դիտել էին ավելի քան 73 միլիոն մարդ: Այն տարիների համար դա աննախադեպ ռեկորդ էր:

Հիսուն տարի անց` փետրվարի 9-ին ճիշտ նույն ժամին լեգենդար քառյակի կենդանի մնացած երկու անդամները` Փոլ ՄըքՔարթնին և Ռինգո Սթարը միասին հանդես կգան «Բիթլզ. Երեկո, որ փոխեց Ամերիկան» հեռուստաշոուի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG