Մատչելիության հղումներ

Ադրբեջանցին մեղադրվում է երեք քեռիներին ողջ-ողջ այրելու համար


Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ձերբակալվել է 23-ամյա Ասկերալի Աբասովը, որը մեղադրվում է իր երեք քեռիներին ողջ-ողջ այրելու համար:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաղորդվում է, որ միջադեպի ժամանակ երիտասարդը և քեռիները անսթափ վիճակում են եղել, նրանց միջև վեճ է ծագել, և Աբասովը հրկիզել է քեռիների անկողինները նրանց սենյակում, ապա դուրս գալով՝ դուռը փակել նրանց վրա: Արդյունքում երեք տղամարդիկ մահացել են՝ խեղդվելով ծխից:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Աբասովը նախաքննական ցուցմունքներում հայտարարել է, թե քեռիները հաճախ են վիրավորել իրեն, անհարգալից արտահայտություններ արել իր ծնողների հասցեին, այդ պատճառով էլ որոշել է սպանել նրանց:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG