Խորհրդային Միությունում, որտեղ կարող էին արգելվել անգամ իշխանությունների համար որևէ վտանգ չներկայացնող ստեղծագործությունները, մարդիկ գտել էին անկարելին կարելի դարձնելու եղանակը, 2-րդ աշխարհամարտից հետո Խորհրդային Միության մի շարք քաղաքներում որոշ մարդիկ սեփական միջոցներով տպում էին այն, ինչ ցանկանում են կարդալ ու տարածել։
«Սամիզդատ»` այսպես կոչվեց առանց պետական պատվերի ու պետությունից գաղտնի տպվող ու տարածվող գրականությունը։
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը վավերագրական ֆիլմ է ստեղծել խորհրդային տարիներին գաղտնի տպվող գրքերի ու հոդվածների՝ «սամիզդատի» մասին։ «Անկարելին՝ կարելի» ֆիլմը պատմում է, թե ինչպես էին այդ գրքերը ստեղծվում, տարածվում ու ինչպես էին պատժվում հեղինակները, երբ հայտնաբերվում էին։
«Վերջին տարիներին բավական շատացան այն գործիքները, որ մարդիկ օգտագործում են սեփական տեսակետները արտահայտելու համար (ֆեյսբուք, սկայպ, թվիթեր և այլն) և այդտեղից որոշեցի հասկանալ՝ արդյո՞ք մենք այդ գործիքները օգտագործում ենք ըստ պատշաճի, թե... Եվ այդ «թե»-ն ինձ տարավ բավական հեռավոր անցյալ, մոտավորապես պատերազմի ավարտից հետո Ռուսաստան, որովհետև այդ երևույթը բուն ռուսական երևույթ է», - ազատ Տիգրան Պասկևիչյանը։
Ինչպես այսօր ֆեյբուքում մեկը մի գրառում է անում, մյուսները կարող են գրառումը տեղադրել իրենց սեփական պատին՝ տեքստին ծանոթացնելով արդեն նոր ընկերների, այդպես էլ խորհրդային Ռուսաստանում «սամիզդատը» վերցնում էին տպողից ու արագ տարածում ընկերների շրջանում։
Երբ բացահայտվում էին հեղինակն ու հրատարակիչը, կարող էին լրջորեն պատժվել՝ փակվելով բանտերում ու հոգեբուժարաններում։
«Սամիզդատը» հավաքական ջանք էր, մարդիկ փորձում էին օգտագործել անձնական կարողությունները ուրիշների հետ կապվելու, տեղեկատվություն սփռելու համար։ «Սամիզդատը» ընտրյալների համար էր, դրա պատճառով մարդը կարող էր ստանալ 3, 5, 7 տարվա պատիժ, հետն էլ 5 տարվա աքսոր, կրկնվելու դեպքում` 10 տարի բանտ։ Այդ գործով զբաղվում էին անձնուրաց մարդիկ, մարդիկ, ում կյանքի իմաստն էր դա», - բացատրում են ժամանակին «սամիզդատ» հեղինակած կամ տարածած ֆիլմի հերոսները։
Ինչպես այսօր են մարդիկ հետաքրքրվում ու ընթերցում տարբեր դատական գործերի լուսաբանումներ, խորհրդային տարիներին էլ «սամիզդատ» էին դառնում դատական գործերի սղագրությունները, երբ դատվում էին պոետներ, ռեժիմի դեմ արտահայտվող ակտիվստներ, արվեստագետներ և այլոք։
Ֆիլմի հերոսներից, կամ ժամանակին «սամիզդատ» ստեղծած հերոսներից մեկը հայ է՝ Ազատ Արշակյանը, ով ընկերների հետ կարողացել էր ստեղծել ինքնաշեն գրամեքենա, որը սկսեց ծառայել Հայաստանում ազատ խոսքի տարածմանը։
«Որ պատկերացնեք, թե մենք ինչ պայմաններում էինք ինքնահրատ անում, իմացեք, որ յուրաքանչյուր գրամեքենա ունեցող գրանված էր», - ասաց Ազատ Արշակյանը։
«Խորհրդային Միությունում քաղաքացիական հասարակություն չկար: Ազատ խոսքը տարածելու սամիզդատով զբաղվող մարդկանց ջանքերը նման հասարակություն մոդելավորելու փորձեր էին», - ասում է ֆիլմի մեկ այլ հերոս։