Մատչելիության հղումներ

Նշանակվել է հակամենաշնորհային հանձնաժողովի երկու նոր անդամ


Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արամ Սահակյանը և Կարինե Փոլադյանը նշանակվել են Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամներ՝ 5 տարի ժամկետով:

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ նախկինում Կարինե Փոլադյանը զբաղեցնում էր ՏՄՊՊՀ-ի միջազգային համագործակցության վարչության պետի, իսկ Արամ Սահակյանը՝ ՏՄՊՊՀ-ի նախագահի խորհրդականի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG