Մատչելիության հղումներ

Քարաթափում Վայք - Ջերմուկ ավտոճանապարհին


Անցած գիշեր տեղեկություն է ստացվել, որ Վայք - Ջերմուկ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում սարից քարեր են թափվել՝ ավտոճանապարհը դարձնելով անանցանելի, փոխանցում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ դեպքի մասին տեղեկացվել է «Վայք ՃՇՇ» ընկերության հերթապահը: Դեպքի վայր է մեկնել Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, իր հերթին, փոխանցում է, որ քարաթափումը տեղի է ունեցել Գնդեվազ - Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում, քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ և 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։

Ճանապարհաշինարարները փլուզված հատվածում անմիջապես սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները։

Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է։ Ըստ տրանսպորտի նախարարության՝ երթևեկությունը նշված ճանապարհահատվածում մասամբ կվերականգնվի ժամը 14-ի սահմաններում, ավտոճանապարհն ամբողջությամբ բաց կլինի ժամը 20-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG