Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ - Թալին հատվածում, Թալին - Մարալիկ, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում առկա է մառախուղ: Դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ, Ալագյազ - Ծաղկահովիտ - Արթիկ ավտոճանապարհները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ: Փակ է Դերեկ - Միջնատուն - Մելիքգյուղ ավտոճանապարհը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: