Մատչելիության հղումներ

Սոչիի Օլիմպիադային Հայաստանից կմասնակցեն 4 դահուկորդներ


Դահուկային սպորտի RusSki Gorki համալիրը Սոչիի մերձակա Կրասնայա Պոլյանայում, հունվար, 2014թ․
Դահուկային սպորտի RusSki Gorki համալիրը Սոչիի մերձակա Կրասնայա Պոլյանայում, հունվար, 2014թ․
Հայտնի դարձան հայաստանցի չորս դահուկորդների անունները, ովքեր մասնակցելու են Սոչիի ձմեռային Օլիմպիադային։

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայից լրատվամիջոցներին հայտնել են, որ ֆեդերացիայի երեկվա հատուկ նիստի որոշման համաձայն՝ Սոչի կմեկնեն Կատյա Գալստյանը, Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը (դահուկավազք) և Արման Սերեբրակյանը (լեռնադահուկային սպորտ)։

Օլիմպիադայում Հայաստանի պատվիրակության վերջնական կազմը դեռևս հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG