Մատչելիության հղումներ

Այս տարի Երևանում 400 բակ կբարեկարգվի ու կկահավորվի


Այս տարի Երևանում կբարեկարգվի և կկահավորվի 400 բակ։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2013 թվականի ընթացքում բարեկարգված ավելի քան 400 բակերում տեղադրվել են 380 մանկական տարբեր խաղեր, շուրջ 700 մարզական գույք, 1700 նստարաններ, 200 զրուցարաններ ու ֆուտբոլի 19 փոքր խաղադաշտեր: Որոշ բակերում տեղադրվել են նաև ցայտաղբյուրներ ու շատրվանային փոքրիկ համալիրներ: 2013 թվականին ծրագրի շրջանակում շուրջ 240 բակերում էլ ընդհանուր գումարով 11990 քմ մակերեսների նկարազարդման աշխատանքներ են իրականացվել:

«Բակերի բարեկարգման այս տարվա ծրագրով արդեն իսկ ամրագրված ու հաստատված ևս 400 բակերի բարեկարգման աշխատանքները գարնանից սկսած գործնական ընթացք կստանան: Գործընթացը բոլոր բակերում այս տարի ևս իրականացվելու է նույն սկզբունքներով, չափորոշիչներով ու մոտեցումներով»,- տեղեկացնում է քաղաքապետարանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG