Մատչելիության հղումներ

Արոնյանը ամրապնդում է առաջատարի իր դիրքերը


Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ
Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարի չորրորդ տուրում երեկ առավելության հասավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ և ամրապնդեց մրցաշարի առաջատարի իր դիրքերը։ Այժմ նա ունի 3 միավոր և կես միավորով առաջ է անցել 2-5-րդ տեղերը զբաղեցնող չորս գրոսմայստերներից:

Հունվարի 10-ին մեկնարկած և մինչև հունվարի 26-ը շարունակվելիք մրցաշարին մասնակցում են 12 գրոսմայստերներ աշխարհի 11 երկրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG