Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանության օրը տեղի ունեցած միջադեպը չկանխելու համար Բարձրագույն որակավորման հանձնաժողովի թիվ 014 մասնագիտական խորհուրդն իրեն պատասխանատու չի համարում։ Այս մասին տեղեկացանք այդ խորհրդի նախագահ Յուրի Սուվարյանից։
Հիշեցնենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական աշխատության պաշտպանության օրը ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանի ու փոխնախագահի Սերգո Խառատյանի հրահանգներով, բուհի ռեկտորի ներկայությամբ մի քանի տասնյակ ուսանողներ կենդանի պատով փակել էին դեպի դահլիճ տանող միջանցքը՝ թույլ չտալով լրագրողներին գնալ դահլիճ։ Նրանք ծաղրում էին լրագրողներին, հրում ու անգամ վիրավորում։
«Միջանցքից աղմուկ չէ՞ր լսվում»,- հարցրինք Տնտեսագիտական խորհրդի նախագահին։ «Ես մեկին խնդրեցի, որ դուրս գա և տեսնի՝ ինչ աղմուկ է, եկավ, ասաց, որ առանձնապես բան չկա, զրուցում են, խոսում են, վիճում։ Դահլիճի դուռը բաց էր, ես որևէ մեկին չեմ արգելել մտնել այդ դահլիճ», - պատասխանեց Սուվարյանը։
Յուրի Սուվարյանը բացահայտ չասաց, բայց ակնարկեց, որ պետք է ռեկտոր Կորյուն Աթոյանը պատասխանի հարցին, թե ինչ էին անում նշված երիտասարդները միջանցքում։
«Ես տեսել եմ այն տեսագրությունները, որտեղ բուհի ռեկտորը փոխանակ սաստեր երիտասարդներին, հակառակը՝ սկսեց ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել լրագրողների հասցեին։ Սա անթույլատրելի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, ով տեղի ունեցածը դատապարտելիս չի շրջանցում նաև մասնագիտական խորհրդին։
Ըստ նրա՝ խորհուրդը միջադեպից հետո պետք է չեղյալ հայտարարել պաշտպանությունը և նշանակեր նոր պաշտպանություն։
Մինչդեռ Յուրի Սուվարյանը Տարոն Մարգարյանի պաշտպանության հարցում առանձնապես չի կարևորում իր ղեկավարած խորհրդի դերը, որն իրականում ատենախոսությունը հաստատող կամ չհաստատող հիմնական օղակն է։ Այնուամենայնիվ, Սուվարյանն ասաց, որ իրենց խորհրդի անդամներին միշտ հորդորում է լինել խստապահանջ։
«Պետք է չթույլատրենք, որ մեր շարքերը թափանցեն մարդիկ, որոնք ծնված չեն գիտության համար»,- ասաց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորը։
Հիշեցնենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երբեք չի թաքցրել, որ հետագայում գիտությամբ զբաղվելու մտադրություն չունի։
Հետաքրքվեցինք նաև, թե ինչո՞ւ խորհուրդը միաձայն քվերակեց այդ պաշտպանության օգտին, եթե հասարակության շատ ներկայացուցիչների մոտ հարց էր առաջանում, թե ինչպես է կարողացել մասնագիտությամբ գյուղատնտես, ողջ կյանքում վարչական պաշտոններ զբաղեցրած երիտասարդ քաղաքապետը գիտական թեզ գրելու ժամանակ գտել։
«Նա բոլոր հարցերին պատասխանեց, հետո հանդես եկան ընդդիմախոսները, որոնք աշխատանքը բարձր գնահատեցին։ Եվ խորհուրդը, առաջնորդվելով պաշտոնական ընդդիմախոսների, ելույթ ունեցողների, նաև ատենախոսի ելույթով դրական քվեարկեց։ Իսկ թե նա ե՞րբ է գրել, ո՞վ է գրել, այս հարցերին պատասխան տալ չեմ կարող, որովհետև չգիտեմ»,- ասաց նա։
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանը անկեղծորեն խոստովանում է, որ գիտական աստիճաններ շնորհող համակարգը խոցելի է առաջին հերթին մասնագիտական խորհուրդների պատճառով։
«Դրանք այն մասնագիտական օղակներն են, որոնք կոչված են որակն ապահովելու, դրա համար, երբ վատ գործ է գալիս, հետ եմ ուղարկում, թող իրենք իրենց ձեռքով մերժեն։ 40 գործ արդեն ուղարկել եմ, ևս 10-ը պատրաստվում եմ ուղարկել»,- ասաց նա։
Արզումանյանի համար գաղտնիք չէ նաև, որ համակարգի ամենալուրջ խնդիրն այն է, որ պաշտպանողը կարող է ինքը գրած չլինել իր գիտական թեզը։
«Գալիս է մեկը, որ ունի գրած ատենախոսություն. մասնագիտական խորհրդում, կոպիտ ասած, բռնել, որ ինքը չի գրում, շատ հեշտ է, էլ չեմ ասում, որ մեծ մասը գիտեն։ Բավական է, որ 3-4 հարց տան, պատկերը կլինի իրական, որից հետո կարող են գաղտնի քվեարկել բացասական, բայց չեն անում, ինչից հետո աշխատանքը գալիս է ԲՈՀ, մեր սեղանին արդեն նորմալ աշխատանք է լինում, ի՞նչ անենք»,- ասաց Արզումանյանը, ով ավելացրեց, որ դեռևս անուններ չի հնչեցնում, «որ խորհուրդները իրենց մի փոքր հավաքեն»։
Ըստ ԲՈՀ-ի նորանշանակ նախագահի՝ ամենախոցելին հենց տնտեսագիտական խորհուրդներն են։ Վերջերս հերթական տնտեսագետ գիտնականի կոչումը ստացավ նաև կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի որդին։ Լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց այն, որ նրա գիտական ղեկավարը նրա տեղակալ Աշոտ Մարկոսյանն էր: