Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը հանդիպել է ՄԽ միջնորդների հետ


Դիդիե Բուրխալտեր, արխիվ
Դիդիե Բուրխալտեր, արխիվ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխալտերը երեկ Բեռնում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի և Ժակ Ֆորի, ինչպես նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բուրխալտերը և միջնորդները քննարկել են իրենց համագործակցությանը վերաբերող հարցեր, ԵԱՀԿ-ի գործող նախագահը իր գնահատանքն է հայտնել համանախագահների միջնորդական ջանքերի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG