Մատչելիության հղումներ

Տարոն Մարգարյանը՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ
Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցած՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստի ժամանակ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստի մասնակիցներն ընտրել են նաև նախագահության, վերստուգիչ հանձնաժողովի անդամներին:

Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար:

Շախմատի ակադեմիա կատարած այցի ընթացքում Երևանի քաղաքապետը ակադեմիայի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ հետևել է հունվարի 8-15-ը անցկացվող՝ Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված հուշամրցաշարի ընթացքին:

Շվեյցարական մրցակարգով անցկացվող արդեն ավանդական դարձած հուշամրցաշարին մասնակցում են 8-18 տարեկան շուրջ 650 պատանի շախմատիստներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG