Մատչելիության հղումներ

ԱՄՆ, ԵՄ և Իրանի պաշտոնյաները կբանակցեն Ժնևում

Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Աբբաս Արաղչի, արխիվ
Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Աբբաս Արաղչի, արխիվ
Այսօր Ժնևում հանդիպելու են Միացյալ Նահանգների, Եվրամիության և Իրանի պաշտոնյաները՝ նոյեմբերին պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը քննարկելու համար։

Այդ պայմանավորվածությունների համաձայն, հիշեցնենք, Իրանը սահմանափակելու է իր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց չեղյալ են համարվելու Թեհրանի նկատմամբ սահմանված մի շարք միջազգային պատժամիջոցներ։

Իրանական կողմից գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին հույս է հայտնել, որ այսօրվա բանակցությունների ընթացքում կհաջողվի լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ։
XS
SM
MD
LG