Մատչելիության հղումներ

Նալբանդյանը, Մամեդյարովը և միջնորդները կհանդիպեն այս ամիս Փարիզում


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթի ժամանակ, արխիվ
Լիմայում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով է հանդես եկել Պերուի արտգործնախարարության դիվանագետների առջև:

Նալբանդյանը ներկայացրել է հայ - պերուական հարաբերությունների զարգացման նպատակով Լիմայում կայացած արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, երկկողմ համագործակցության հեռանկարները, լատինամերիկյան և այլ տարածաշրջանների հետ Հայաստանի գործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երևանի մոտեցումները:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը։ Նալբանդյանը նշել է, որ հունվարի երկրորդ կեսին Փարիզում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ելույթից հետո նախարար Նալբանդյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG