Մատչելիության հղումներ

Ավստրալական սառցահատը կփորձի օգնել «Ակադեմիկոս Շոկալսկուն»


Չինական «Ձյունե վիշապ» սառցահատը չի կարողացել հասնել ռուսաստանյան «Ակադեմիկոս Շոկալսկի» նավին, որը շուրջ մեկ շաբաթ է, ինչ է սառցե գերության մեջ է Անտարկտիդայի և Ավստրալիայի միջև`ավստրալական ափից մոտ հազար հինգ հարյուր կիլոմետր հեռավորության վրա:

Ռուսական նավին կփորձի օգնության հասնել մեկ այլ սառցահատ` «Ավրորա Ավստրալիսը»: Վերջինս, սակայն, «Ակադեմիկոս Շակոլսկուն» կարող է հասնել լավագույն դեպքում կիրակի օրը:

«Ակադեմիկոս Շոկալսկուի» վրա գտնվող գիտական արշավախմբի ղեկավարությունը պնդում է, որ նավի անձնակազմին և արշավախմբի անդամներին ոչինչ չի սպառնում: Սառցե գերությունից նավն ազատելուն կարող է նպաստել նաև փոխվող եղանակը:

BBC-ին հավելում է, որ եթե ծայրահեղ դեպքում տարհարման կարիք առաջանա, «Ավրորա Ավստրալիսի» վրա կա ուղղաթիռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG