Առաջին անգամ գալիք տարվա բյուջեից առանձին տողով 10 մլն դրամ է հատկացվել առողջ ապրելակերպին:
«Մենք ընդամենը [առողջ ապրելակերպի] քարոզչական աշխատանքներ ենք տանելու լրագրողների հետ, հասարակական կազմակերպությունների հետ», - պարզաբանեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Հարցին, թե որքանով արդյունավետ կլինի քարոզչական այդ աշխատանքը Հայաստանում, որտեղ բնակչության մեկ երրորդն աղքատ է և հիմնականում սնվում է հացով, կարտոֆիլով ու չի կարող իրեն թույլ տալ միրգ ու բանջարեղեն գնել, իսկ մարզադահլիճները նրանց համար պարզապես հասանելի չեն, և մայրաքաղաքում, որտեղ կենտրոնացած է երկրի բնակչության 60 տոկոսը, խախտված են գրեթե բոլոր առողջապահական նորմերը, նախարարն արձագանքեց. - «Անկախ նրանից, թե բանջարեղենն ինչ գին ունի, մենք պետք է բացատրենք, որ մաքուր օդին քայլելը, առավոտյան ֆիզկուլտուրայով զբաղվելը, չծխելը, ուշ ժամին շատ չուտելը` այդ թվում նաև բանջարեղեն, կարող են օգտակար լինել»:
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, մինչդեռ, համոզված է, որ առողջ ապրելակերպը միայն անհատի ընտրության խնդիրը չէ. նախ պետությունը պետք է առողջ միջավայր ստեղծի. - «Դա կանաչ այգիներ ստեղծելու խնդիրներն է, քաղաքաշինական խնդիրներ են, դա հասանելի սպորտկոմպլեքսների խնդիր է, դա աշխատանքի ժամի խնդիր է, որ մարդը հասցնի և' աշխատի, և' գնա լողա, և' հանգստանա... Այսինքն` առողջ միջավայր, որը քեզ կտրամադրի, որ դու կարողանաս առողջ ապրելակերպով ապրել, չկա: Մարդիկ ավելի քիչ են վաստակում, ստիպված ավելի երկար են աշխատում»:
Պետրոսյանի խոսքով` կարևոր է ոչ միայն լավ օրենքներ ունենալը, այլև այն, որ դրանք իսկապես գործեն:
«Ծխախոտի դեմ, այո, պայքարը արվում է, բայց Հայաստանը ոնց կար Եվրոպայի ամենածխող երկիրը, նույն ձևով մնում է: Օրենսդրական ինչ-որ փոփոխություններ արվում են, բայց ես մեր կյանքում ոչ մի փոփոխություն չեմ տեսնում: Ոնց մտնում էիր սրճարան, բոլորը ծխում էին, նույն ձևով մտնում ես սրճարան, բոլորը ծխում են: Ծխում են նաև հիվանդանոցներում… Ոչ մի արդյունավետ քայլ այդ առումով չի արվում», - նշեց մասնագետը:
Դերենիկ Դումանյանը, այդուհանդերձ, կոչ է անում գալիք տարվանից անցնել առողջ ապրելակերպի. - «Եկեք միասին բարձրաձայնենք ու ամբողջ հանրապետությանն ասենք. հունվարի 1-ից մենք անցնում ենք առողջ ապրելակերպի`ով որքանով կարող է»: