Մատչելիության հղումներ

Չիլիում նախագահի պաշտոնի համար մրցակցում են կին թեկնածուներ


Այսօր Չիլիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է. մրցակցում են երկու կին թեկնածուներ` նախկին նախագահ Միշել Բաչելեթը և Աշխատանքի նախկին նախարար Էվելին Մաթեին:

Անցկացված հանրայինի կարծիքի հարցումների արդյունքները շոշափելի առավելություն են տալիս ձախ ուժերի թեկնածու Բաչելեթին: Նոյեմբերի 17-ին կայացած առաջին փուլում նրա օգտին տրվել էր ձայների 47 տոկոսը, իսկ իշխող պահպանողականների թեկնածու Մաթեին ստացել էր 25 տոկոս:

Միշել Բաչելեթը Չիլիի նախագահն է եղել 2006-2010 թվականներին: Երկրի սահմանադրության համաձայն` նախագահը կարող է պաշտոնավարել միայն մեկ ժամկետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG