Մատչելիության հղումներ

Իրանում բրիտանական լրտես է ձերբակալվել


Իրանն այսօր հայտարարել է, թե ձերբակալել է բրիտանական M16 հատուկ ծառայության օգտին աշխատող լրտեսի:

Կիսապաշտոնական ISNA գործակալությունը մեջբերել է երկրի հարավարևելքում գտնվող Քերման քաղաքի դատական պաշտոնյայի խոսքերը, թե ձերբակալվածը խոստովանել է, որ 11 անգամ հանդիպել է բրիտանական հատուկ ծառայություն ներկայացուցիչների հետ ինչպես Իրանում, այնպես էլ արտասահմանում:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Իրանը պարբերաբար հաղորդում է օտարերկրյա լրտեսների ձերբակալությունների մասին, սակայն մանրամասներ գրեթե չեն նշվում:

Վերջին շրջանում, նշենք, Իրանն ու Մեծ Բրիտանիան քայլեր են ձեռնարկում դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, որոնք խզվել էին, երբ 2011 թվականին Մեծ Բրիտանիան փակել էր դեսպանատունը Թեհրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG