Մատչելիության հղումներ

«Բաց երկնքի» քաղաքականության իրականացման իրավասուն էկոնոմիկայի նախարարությունն է


Օդային փոխադրումների ազատականացման ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում կառավարությունը իրավասություններ է վերապահել էկոնոմիկայի նախարարությանը, տեղեկացնում է կառավարության կայքէջը։

Այսօր ընդունած որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև միջազգային նոր երկկողմ պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություն վարելու, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու գործառույթներն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ներգրավելով կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

«Արդեն իսկ կնքված կամ կնքվելիք միջկառավարական համաձայնագրերը վերանայվելու են սահմանափակումների վերացման իմաստով, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG