Ֆինանսների նախարարությունը 6.25 տոկոս եկամտաբերությամբ եվրապարտատոմսերի թողարկումից հետո հայտարարել էր, որ ստացված միջոցներն օգտագործելու է այնպիսի տրամաբանությամբ, որ նվազի նաև դրամային պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը:
Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն իսկ կատարված միջոցառումների արդյունքում հաջողվել է նվազեցնել տոկոսադրույքները, և նոյեմբերին կայացած աճուրդի ժամանակ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 10.16 տոկոս՝ տարվա սկզբի 14.28 տոկոսի փոխարեն:
«Այսօր՝ դեկտեմբերի 12-ին կայացած աճուրդի ժամանակ 20 տարի ժամկետով թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 11.63 տոկոս, այն դեպքում, երբ տարեսկզբին համադրելի ցուցանիշը կազմել է 16.43 տոկոս»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: