Մատչելիության հղումներ

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 13.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ, Աբովյան-Հատիս ճանապարհահատվածները, Սյունիքի մարզում` Սիսիան-Վայք ավտոճանապարհի Սիսիան-Գորայք ճանապարհահատվածը: Դժվարանցանելի են «Չայնիի» ոլորաններ կոչվող հատվածը, Սելիմի լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները և Երևան-Սևան մայրուղին:

Սյունիքի մարզի «Զանգեր»-ից մինչև Սիսիան քաղաքն ընկած հատվածում, Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղում բուք է և մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում: Բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Մերկասառույցի և ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար, Սպիտակ-Երևան, Վանաձոր-Ալավերդի, Վայք-Սիսիան, Գավառ-Մարտունի ճանապարհատվածները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի հատվածը: Այս պահին ձյուն է տեղում Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG