Մատչելիության հղումներ

Օտորբաևը «անընդունելի» է համարում ՄՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզը


Ղրղըզստանի փոխվարչապետ Ջումարտ Օտորբաև
Ղրղըզստանի փոխվարչապետ Ջումարտ Օտորբաև
Ղրղըզստանի փոխվարչապետ Ջումարտ Օտորբաևը հայտարարել է, որ Մաքսային միությանը՝ Ղրղըզստանի անդամակցության ճանապարհային քարտեզի նախագիծը անընդունելի է:

Օտորբաևը նշել է, որ ճանապարհային քարտեզը նախագծվել է միայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ առանց ներգրավելու ղրղըզ փորձագետներին, ինչը կարող է «սոցիալական խնդիրների և անկայունության» պատճառ դառնալ Ղրղըզստանում:

Ղրղըզստանը մեկ տարի առաջ էր հայտարարել Մաքսային միությանը անդամակցելու ցանկության մասին: Երկու օր առաջ էլ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» նախագիծը պատրաստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG