Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլու, արխիվ
2009 թվականին հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո առաջին անգամ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի Թուրքիայի արտաքին գործերի նախար Ահմեթ Դավութօղլուն։

Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդունել է հայկական կողմի հղած հրավերը և դեկտեմբերի 12-ին Երևանում կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին։

Ինչպես փոխանցում է թուրքական Hurriyet-ը, ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի՝ Կիևում անցկացվող նիստի ընթացքում Դավութօղլուն ղարաբաղյան բանակցությունների վերաբերյալ զրուցել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի իր գործընկերների հետ:

Ինչպես հայտնի է, հայ - թուրքական հարաբերությունների ջերմացման բանալի Թուրքիան համարում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG