Մատչելիության հղումներ

Բողոքի ցույցը Երևանի կենտրոնում անցնում է լարված մթնոլորտում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքի ցույցը Երևանի կենտրոնում անցնում է լարված մթնոլորտում:

Ոստիկանները, պատ կազմած, Հյուսիսային պողոտայում փորձեցին կասեցնել ցուցարարների երթը Ազատության հրապարակից դեպի կառավարության շենք, տեղի ունեցավ քաշքշուկ: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ բանակցություններից հետո ոստիկանները համաձայնեցին բացել ճանապարհը, ինչից հետո պատ կազմած հսկում են կառավարության շենքը:

Այժմ ցուցարարները «Ազատ, անկախ Հայաստան», «Սերժիկ, հեռացիր» և այլ կոչերով, պաստառներ, ինչպես նաև ծաղկավոր խալաթ պարզած՝ շարժվում են դեպի կառավարության շենք, որտեղից ծրագրում են գնալ դեպի նախագահի նստավայր:

Դեռևս Ազատության հրապարակում ոստիկանները հայտարարեցին, որ ակցիան ապօրինի է, որ իրազեկված չէ համապատասխան մարմինը՝ քաղաքապետարանը, հետևաբար՝ ապօրինի գործողությունները իրենք պետք է կանխեն:

Ոստիկանների գործողությունները անձամբ վերահսկում է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Ցուցարարները պնդում են, որ իրենց ակցիան ինքնաբուխ է, ինչը օրենքով թույլատրվում է, և դրա համար իրազեկում չի նախատեսվում:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG