Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը առաջարկել է իր օգնությունը` Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում


ԱՄՆ-ը առաջարկել է իր օգնությունը՝ Սիրիայի քիմիական զենքի ամենամահացու պաշարները ոչնչացնելու հարցում, հայտարարել է Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը։

Այսօր հրապարակված հայտարարությունում ասվում է, որ քիմիական զենքի ոչնչացման գործողությունը տեղի կունենա ամերիկյան նավի վրա, ամենայն հավանականությամբ, Միջերկրական ծովում։

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտնվել էր քիմական զենքի ոչնչացման համար այլընտրակաքային ճանապարհ գտնելու ճնշման տակ, քանի որ Ալբանիան վերանայել էր դրա համար իր տարածքը տրամադրելու նախնական համաձայնությունը։

Կազմակերպությունը ծրագրում է քիմիական զենքը ոչնչացնել մինչև 2014-ի կեսերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG