Մատչելիության հղումներ

«Հեռուստամարաթոն 2013»-ի արդյունքում՝ ավելի քան 22․66 միլիոն դոլար


«Հեռուստամարաթոն 2013»
«Հեռուստամարաթոն 2013»

Այս տարի հեռուստամարաթոնը անցկացվեց «Դեպի Արցախ» խորագրով, հանգանակված գումարն ուղղվելու է Վարդենիս - Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ ժամեր առաջ ավարտված 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել է 22 միլիոն 661 հազար 372 դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Հիմնադրամի պաշտոնական կայքէջում ներկայացված ներկայացված են «Հեռուստամարաթոն 2013»-ի նախնական տվյալներն ըստ երկրների․ Ռուսաստան` 12 միլիոն 350 հազար դոլար, ԱՄՆ-ի Արևմտյան շրջան (Լոս Անջելես)` 2 միլիոն դոլար, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա, Հունաստան, Բելգիա (Համաեվրոպական հեռախոսամարաթոն)` 1 միլիոն 984 հազար դոլար, Հայաստան` 1 միլիոն 648 հազար 372 դոլար, Շվեյցարիա` 1 միլիոն 250 հազար դոլար, Լեռնային Ղարաբաղ` 1 միլիոն դոլար, ԱՄՆ-ի Արևելյան շրջան (Նյու Յորք)` 1 միլիոն դոլար, Արգենտինա` 700 հազար դոլար, Տորոնտո (Կանադա)՝ 225 հազար դոլար, Բրազիլիա` 170 հազար դոլար, Մոնրեալ (Կանադա)` 120 հազար դոլար, Մեծ Բրիտանիա` 100 հազար դոլար, Լիբանան` 94 հազար դոլար, Իրան` 60 հազար դոլար, Ավստրիա` 10 հազար դոլար:

Այս տարի հեռուստամարաթոնը անցկացվեց «Դեպի Արցախ» խորագրով, հանգանակված գումարն ուղղվելու է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Վարդենիս - Մարտակերտ 116 կիլոմետրանոց ավտոճանապարհի շինարարությանը:

«Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում հանգանակվել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG