Մատչելիության հղումներ

Ամերիկյան Հայլենդ քաղաքը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը


Լեռնային Ղարաբաղի դրոշը կառավարական գլխավոր շենքի վրա Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի դրոշը կառավարական գլխավոր շենքի վրա Ստեփանակերտում
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Հայլենդ քաղաքի խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին, փոխանցում է Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով, Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Հայլենդը «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ-ի Կոնգրեսին և Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG