Մատչելիության հղումներ

Արտակ Ապիտոնյանը նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան


Տեսարան Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից
Տեսարան Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից
Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Արա Այվազյանին Շվեդիայում Հայաստանի դեսպանի պարտականություններից ազատելու և այդ պաշտոնում Արտակ Ապիտոնյանին նշանակելու մասին։ Հրամանագրերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

Արտակ Ապիտոնյանը 42 տարեկան է, Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի շրջանավարտ է։ 1993 թվականից աշխատել է Հայաստանի արտգործնախարարության համակարգում, պատասխանատու է եղել միջազգային կազմակերպությունների, Մերձավոր Արևելքի երկրների, ընդհանուր ծրագրավորման խնդիրներով: Աշխատել է ՄԱԿ­-ի ժնևյան գրասենյակում Հայաստանի ներկայացուցչությունում, Եգիպտոսում, Լիբանանում Հայաստանի դեսպանություններում: 2009 թվականից մինչ օրս զբաղեցրել է Հայաստանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը: Ունի «Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG