Մատչելիության հղումներ

Հայ-հունական պաշտպանական համագործակցությունն ընդլայնվում է


Նոյեմբերի 20-ին ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն:

Այցի ընթացքում կայացել են Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:

Բանակցությունների ընթացքում հունական կողմը պատրաստակամություն է հայտնել լիակատար աջակցություն տրամադրել ՀՀ զինված ուժերի խաղաղապահ կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների իրականացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցության իրավական հիմքը կազմող պայմանագրերի վերանայման և պաշտպանության բնագավառում համագործակցության համադրման համատեղ բարձր մակարդակի հանձնախումբ ստեղծելու վերաբերյալ, որը կուսումնասիրի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներում համագործակցություն իրականացնելու հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG