Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանը նշանակվել է արդարադատության փոխնախարար


Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ: Այդ մասին այսօր տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքէջը:

Արման Թաթոյանը 32 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան է: Վերջին 10 տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի դատաիրավական համակարգում, ընդգրկված է եղել բնապահպանական, իրավապաշտպանական, հակակոռուպցիոն, իրավական ծրագրերում, դասավանդում է Երևանի պետհամալսարանում: 2010-13 թվականներին եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի խորհրդական, 2011 թվականից մինչ օրս Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում Հայաստանի ներկայացուցիչն է, այս տարի նաև Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման (Ստրասբուրգ), Ռուսաստանում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդականն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG