Մատչելիության հղումներ

Դաղստանում փոխհրաձգության հետևանքով 4 մարդ սպանվել է, 1-ը՝ վիրավորվել


Դաղստանում իրավապահների հետ փոխհրաձգության հետևանքով սպանվել է 25-ամյա գրոհային, ով կասկածվում էր մի շարք ահաբեկչությունների իրականացման համար:

Հաղորդվում է, որ Ռուսլան Կազանբաևին վնասազերծել են այն պահին, երբ նա իր զինակիցների հետ հարձակվել է ոստիկանության պարեկային խմբի վրա, սպանել երկու ոստիկանի և վիրավորել մեկին:

Փոխհրաձգության հետևանքով սպանվել է նաև մի անցորդ:

Ըստ իրավապահների, գրոհայիններից երեքը թաքնվել են Մախաչկալայի տներից մեկում, որը շրջապատել են անվտանգության ուժերն ու ոստիկանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG