Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հունաստան


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան
Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հունաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը, այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ:

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-հունական պաշտպանական համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG