Մատչելիության հղումներ

Փարիզյան ԶԼՄ-ների մոտ ոստիկանական հսկողություն է սահմանվել


Ֆրանսիացի իրավապահները ցույց են տալիս կրակոցներ արձակած անձի լուսանկարները, 18 նոյեմբերի, 2013
Ֆրանսիացի իրավապահները ցույց են տալիս կրակոցներ արձակած անձի լուսանկարները, 18 նոյեմբերի, 2013
Ոստիկանությունը հսկողություն է սահմանել Փարիզում տեղակայված բոլոր լրատվամիջոցների գրասենյակների մոտ այն բանից հետո, երբ զինված մի անձ երեկ կրակել է «Լիբերասիոն» թերթի 27-ամյա լուսանկարչի վրա և վիրավորել նրան։

Փարիզի դատախազը կարծում է, որ հարձակվող հենց նույն անձն է, ով նույն օրը կրակոցներ էր արձակել բանկերից մեկի գլխավոր գրասենյակի մոտակայքում, ապա մեքենա առևանգել։ Մինչ այդ ենթադրաբար նույն անձը ներխուժել էր BFM հեռուստաընկերության գրասենյակ և սպառնացել լրագրողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG