Մատչելիության հղումներ

Բելառուսի դատարանը մերժել է անկախ հրատարակչի հայցը


Բելառուսի բարձրագույն տնտեսական դատարանը մերժել է տեղեկատվության նախարարության դեմ ուղղված անկախ հրատարակիչ Իգոր Լոգվինովի հայցը։
Լոգվինովը դատարանից պահանջում էր չեղյալ համարել նախարարության այն որոշումը, որով ինքը զրկվել է արտոնագրից։

Հրատարակիչը զրկվել էր արտոնագրից այն բանից հետո, երբ ընկերությունը հրատարակել էր մի գիրք, որում ընդգրկված էին լուսանկարներ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ուղղված բողոքի ակցիաներից, որոնց ժամանակ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG