Մատչելիության հղումներ

Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է սիրտանոթային բժշկության կենտրոն


Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ դերասանը, ով հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կալանավորված էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվել է «Քանկոր» սիրտանոթային բժշկության կենտրոն:

Նշենք, որ ավելի վաղ դերասանի փաստաբանը դիմել էր դատարան՝ պահանջելով նրա խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։

Բացի այդ դերասանի հարազատները ֆրանսիայում ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց հաշվի առնելով Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG