«Թաթարստան» ավիաընկերությունը հայտարարել է, թե Կազանում տեղի ունեցած վթարի համար ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված հարցեր չեն կարող առաջանալ, այն թերություններ չի ունեցել։
Կիրակի երեկոյան ավիաաղետ է տեղի ունեցել ռուսաստանյան Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում, որի հետևանքով զոհվել են Boeing 737 օդանավի բոլոր 50 ուղևորները, այդ թվում՝ ինքնաթիռի անձնակազմի վեց անդամները։
Զոհերի թվում են նաև Թաթարստանի նախագահի որդին՝ Իրեկ Միննիխանովը, ինչպես նաև անվտանգության ծառայության վարչության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը։
Այսօր Թաթարստանում սուգ է հայտարարված։
Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռում ազգությամբ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։