Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը մեկնել է Շվեյցարիա


Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան
Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար, Անվտանգության քաղաքականության հարցերով դեպարտամենտի ղեկավար Քրիստեան Կատրինայի հրավերով այսօր Շվեյցարիա է մեկնել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Բաղդասարյանը այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու ինչպես շվեյցարացի իր գործընկերոջ, այնպես էլ Շվեյցարիայի նախագահ, Անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի, արտաքին գործերի պետքարտուղար Իվ Ռոսսիերիի և արտաքին գործերի դաշնային նախարարության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի հարցերով դեպարտամենտի ղեկավար Արթուր Մաթթլիի հետ:

Նախատեսված են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի այցելությունները Ականազերծման ժնևյան միջազգային մարդասիրական կենտրոն, ինչպես նաև Անվտանգության քաղաքականության ժնևյան կենտրոն` այս կառույցների հետ հետագա համագործակցություն սկսելու և խորացնելու նպատակով: Անվտանգության քաղաքականության ժնևյան կենտրոնում Բաղդասարյանը հանդես կգա ելույթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG