Շվեյցարիայի նախկին նախագահ, արտաքին գործերի երկարամյա նախարար, ներկայումս՝ Ժնևի համալսարանում միջազգային հարաբերություններին նվիրված դասախոսությունների շարքի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյի հրավերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ծավալուն դասախոսությամբ է հանդես եկել Ժնևի համալսարանում:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը ներկայացրել է միջազգային, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:
Դասախոսությանը ներկա էր նաև Ժնևի համալսարանի ռեկտոր Ժան-Դոմինիկ Վասալին: