Մատչելիության հղումներ

Երևանի կենտրոնի միջադեպի հետևանքով բերման է ենթարկվել 37 մարդ


Երևանի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով 37 հոգի է բերման ենթարկվել, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ահարոնյանը տեղեկացրեց, որ քննչական գործողություններ են իրականացվում և որոշվում է բերման ենթարկվածների կարգավիճակը։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետը չբացառեց, որ ձերբակալություններ կարող են լինել՝ վկայակոչելով բոլորի աչքի առաջ տեղի ունեցած իրադարձությունները։

Արդեն լրացել է բերման ենթարկվածներին ոստիկանությունում պահելու օրենքով սահմանված 3 ժամը։

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG