Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը, Բրյուսել, հուլիս, 2013թ.
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Երևանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանների և ԵՄ-ի պատվիրակության ղեկավարի հետ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի խնդիրների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG